Մատչելի հղումներ

Չինաստանի արտադրության տիեզերական սարքը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա


«Նեֆրիտե ճագար» լուսնագնացը «Չանե-3» տիեզերական սարքից առանձնանալուց հետո, կմեկնարկի երեք ամիս տևողությամբ գիտական հետազոտությունները

Չինաստանի արտադրության տիեզերական սարքը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա:

Լուսնի վրա աշխատանքի համար նախատեսված Չինաստանի արտադրության «Չանե-3» տիեզերական սարքը տիեզերք էր ուղարկվել այս ամսվա սկզբին Չինաստանի Սիչուան հարավ-արևելյան նահանգում տեղակայված Սիչանի արբանյակային արձակման կենտրոնից:

«Չանե-3» տիրեզերական սարքում տեղադրված է «Նեֆրիտե ճագար» անվանումը ստացած լուսնագնացը, որը, տիեզերական սարքից առանձնանալուց հետո, կմեկնարկի երեք ամիս տևողությամբ գիտական հետազոտությունները:

Չինաստանը դարձել է Լուսնի վրա տիեզերական սարք հաջողությամբ իջեցրած աշխարհի երրորդ երկիրը՝ Միացյալ Նահանգներից և նախկին Խորհրդային Միությունից հետո: Լուսնի վրա տիեզերական սարքի հաջող իջեցում վերջին անգամ կատարվել էր 1976 թվականին:
XS
SM
MD
LG