Չինաստանը հայտարարել է պարենային ապրանքների հետզհետե աճող գնաճի դեմ պայքարելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի` ներառյալ կարիքավոր դպրոցականներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու և որոշ ապրանքատեսակների նկատմամբ «միջամտության ժամանակավոր միջոցառումներ» ձեռնարկելու մասին:
Երկրի Պետական խորհուրդը հայտարարել է, որ պահանջարկը նվազեցնելու նպատակով օգտագործվելու են որոշ ապրանքների պաշարներ, իսկ տեղական կառավարման մարմիններին հանձնարարվելու է զգալիորեն ավելացնել բանջարեղենի մատակարարումը:
Խորհրդի համաձայն, հատուկ ուշադրության պետք է արժանանան հացահատիկ, յուղ, շաքար և բամբակ ապրանքատեսակները:
Այս հայտարարությունը կատարվել է, երբ գնաճը, որը հասել է 2008 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբից ամենաբարձր մակարդակին, մտահոգությունների տեղիք է տալիս:
Պարենային ապրանքների գները հոկտեմբերի ամսին 10,1 տոկոսով բարձր էին, քան անցյալ տարվա նույն ամսին, իսկ գնաճի ընդհանուր մակարդակը Չինաստանում կազմում է տարեկան 4,4 տոկոս: