Չինաստանի առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, թռչնագրիպի մահաբեր նոր տեսակը կարող է տարածվել մարդկանց շրջանում: Նա զգուշացրել է սակայն, որ որևէ պատճառ չկա՝ պանդեմիայի վերաբերյալ մտավախություն ունենալու համար:
Չինաստանում հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի տնօրենի համաձայն, վիրուսի «H7N9» փոխանցումը մարդուց մարդ «տեսականորեն հնարավոր է, սակայն նման դեպքերը հատուկենտ են:
Երկրում անցյալ ամիս մարդկանց մոտ նոր վիրուսի հայտնաբերման ժամանակից 82 վարակվածներից զոհվել է արդեն 17 մարդ: Հիվանդության գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են Շանհայ քաղաքի մոտակայքում:
Մինչ այժմ համարվում էր, որ վիրուսը մարդկանց է փոխանցվում միայն թռչուններից, ինչը զգալիորեն սահմանափակում էր վարակի տարածման ուղիները: Չինաստանի իշխանությունները սակայն հայտնել են, որ վարակվածների 40 տոկոսն ըստ էության թռչունների հետ որևէ առնչություն չի ունեցել:
Չինաստանի իշխանությունների հայտնագործությունը հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՀԿ-ը սակայն զգուշացրել է, որ «մարդուց մարդ կայուն փոխանցման մասին վկայություններ դեռևս չկան»:
Չինաստանը համարվում է թռչնագրիպի բարձր վտանգ ունեցող երկիր, քանի որ այս երկրում առկա է տնային թռչունների ամենամեծ թիվը, իսկ գյուղացիական վայրերում հավերը պահվում են մարդկանց բնակարաններին չափազանց մոտ: