Միացյալ Նահանգների պաշտոնյաները հայտարարել են, թե Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը չեղյալ է հայտարարել այս շաբաթ Չինաստան այցելելու ծրագիրը, ի պատասխան Չինաստանի այն հայտարարության, թե այցելության ժամանակը ՛՛անհարմար է՝՝։
Գեյթսը ծրագրում էր Չինաստանում քննարկել չին-ամերիկյան զինվորականության համագործակցության հարցը։ ԱՄՆ-ի պաշտոնյաները չեն բացահայտել Ռոբերտ Գեյթսին հյուրընկալելու հարցում Չինաստանի դժկամության պատճառները։
Չինաստանի կառավարությունը վերջին ամիսներին մի շարք կարեւոր զինվորական փոխայցելություններ է հետաձգել, ըստ երեւույթին, Թայվանին զենքեր վաճառելու Վաշինգտոնի վերջերս կայացրած որոշման դեմ բողոքելու համար։
Չինաստանը Թայվանին նկատում է դավաճան գավառ, որը պետք է վերամիավորվի Չինաստանի հետ, նույնիսկ, եթե դրա համար ուժի գործադրում պահանջվի։ Ամերիկացի պաշտոնյաների համաձայն, Թայվանը նոր զենքերի կարիքն ունի իր ինքնապաշտպանության կարողությունները բարելավելու համար։
Ըստ ծրագրվածի Գեյթսը պետք է նախ մեկներ Սինգապուր, շրջանային անվտանգության մի խորհրդաժողովի մասնակցելու համար, եւ ապա՝ Չինաստան։