Մատչելի հղումներ

Չինաստանն ավելի քիչ նշանակություն է տալիս երկրորդ տեղին


Չինաստանի պաշտոնյաները և լրատվամիջոցները փորձում են ավելի քիչ նշանակություն տալ երկրի` աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսություն դառնալու մասին նորություններին: Նրանք պնդում են, որ Չինաստանը դեռևս մնում է զարգացող երկիր, ուր միլիոնավոր քաղաքացիներ դեռ ապրում են չքավորության մեջ:

Երեքշաբթի օրն անցկացված ճեպազրույցի ընթացքում չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Յաո Ջիանը կոչ է արել լրագրողներին դարձնել նույնքան մեծ ուշադրություն երկրի մեկ շնչի հաշվով եկամտին, որքան դարձվում է Չինաստանի արագորեն աճող համախառն ներքին արդյունքին:

Տոկիոյում երկուշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Չինաստանի արտադրության ծավալը գերազանցել է Ճապոնիայի արտադրության ծավալը: Այսպիսով, Չինաստանի տնտեսությունն իր ծավալով այժմ զիջում է միայն ԱՄՆ-ի տնտեսությանը:

Սակայն Չինաստանի մեկ շնչի հաշվով եկամուտը դեռևս կազմում է Ճապոնիայի նույն ցուցանիշի մեկ տասներորդը:

Երեքշաբթի օրը կոմունիստական կուսակցության կողմից վերահսկվող «Գլոբալ թայմս» օրաթերթի համաձայն, Չինաստանի տնտեսական հզորությունը առաջացրել է «նախանձ» և երկրի հադնեպ անցանկալի ուշադրություն: Միջազգային հանրությունը ճնշում է գործադրելու երկրի իշխանությունների վրա, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն կլիմայի փոփոխության դեմ պայքարին և դադարեցնի իր արժույթի փոխարժեքի վերահսկողությունը:

XS
SM
MD
LG