Չինաստանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 73 մարդ:
Երկրաշարժների պատճառով, որը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան մասի գյուղական տարածքներում, վնասվածքներ է ստացել մոտ 300 մարդ:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության համաձայն, առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 5,9 բալ և տեղի է ունեցել Գանսու նահանգի Դինսի քաղաքի մոտակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա:
Երկրորդ ցնցումը, որի ուժգնությունը կազմել է 5,6 բալ, տեղի է ունեցել առաջինից մեկ ու կես ժամ անց նույն խորության վրա:
Երկրաշարժին հետևել են բազմաթիվ հետցնցումներ:
Չինաստանի պաշտոնյաների համաձայն, երկրաշարժի հետևանքով փլուզվել է 380 շենք, վնասվել է մի քանի հազար այլ շինություն: Ոչ այնքան խիտ բնակեցված շրջանի հիմնական մասում խաթարվել է էլեկտրամատակարարումը:
Երկրաշարժի հետևանքով տուժած շրջանները ուղարկվել են զինված ուժերի ստորաբաժանումներ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, մի քանի գյուղերում շարունակվում են փրկարարական աշխատանքները: