Մատչելի հղումներ

«Չինաստանը մարտահրավեր է նետում Ասիայում ԱՄՆ-ի ռազմական գերակշռությանը». զեկույց


«Չինաստանի կողմից զինված ուժերի արագ արդիականացումը փոխում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հավասարակշռությունը՝ մարտահրավեր նետելով տարածաշրջանում Միացյալ Նահանգների մի քանի տասնամյակ տևող ռազմական գերակշռությանը»

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովներից մեկի զեկույցի համաձայն, Չինաստանի կողմից զինված ուժերի արագ արդիականացումը «փոխում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հավասարակշռությունը՝ մարտահրավեր նետելով տարածաշրջանում Միացյալ Նահանգների մի քանի տասնամյակ տևող ռազմական գերակշռությանը»:

Այս մասին ասված է ԱՄՆ-ի օրենսդիրներին Չինաստանի նկատմամբ քաղաքականության հարցերում խորհրդատվություն տրամադրող ԱՄՆ-Չինաստան տնտեսական ուսումնասիրության և անվտանգության հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցում:

ԱՄՆ-Չինաստան տնտեսական ուսումնասիրության և անվտանգության հանձնաժողովի զեկույցը, բացի այդ, Չինաստանի կառավարությանը մեղադրում է Միացյալ Նահանգների դեմ ուղղված համակարգչային լրտեսության լայնամասշտաբ արշավ իրականացնելու և կառավարելու մեջ: Հանձնաժողովի համաձայն, լրտեսական գործունեությունը զսպելու նպատակով անհրաժեշտ է դիմել տնտեսական պատժամիջոցների:

Չինաստանը դեռևս չի արձագանքել զեկույցում ներկայացված մեղադրանքների: Պեկինն անցյալ տարի որպես «Սառը պատերազմի տրամադրվածություն» ունեցող է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսի ԱՄՆ-Չինաստան տնտեսական ուսումնասիրության և անվտանգության հանձնաժողովի զեկույցը:

Չինաստանը դեռևս զգալիորեն զիջում է Միացյալ Նահանգներին՝ ռազմական ծախսերի ծավալի առումով, սակայն վերջին տարիներին շարունակաբար ավելացրել է ռազմական ծախսերը: Պեկինը սակայն պնդում է, որ իր զինված ուժերի հզորացումը խաղաղ նպատակներ է հետապնդում:
XS
SM
MD
LG