Չինաստանի մայրաքաղաք Պեկինում լույս տեսնող պարբերականներից մեկի համաձայն, անցյալ տարվա ընթացքում երկրում բնակվող միլիարդատերերի թիվն առաջին անգամ գերազանցել է 300-ը:
«Հուրուն Ռիփորթ» ամսագրի կողմից հրապարակված երկրի միլիարդատերերի 2013 թվականի ցուցակում այժմ գրանցված է 315 անուն:
Պարբերականի հրատարակիչ Ռուփերթ Հուգեվերֆի «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ միտումը շատ տպավորիչ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանի տնտեսությունում վերջին ժամանակներում դանդաղեցում է նկատվում:
«Եթե տնտեսությունը կրկին նոր թափ հավաքի, ինչը, ըստ բազմաթիվ աղբյուրների, շատ հնարավոր է մինչև գալիք տարվա ավարտը, ապա ակնկալվում է, որ այս թվի աճն է՛լ ավելի տպավորիչ կլինի», - ասում է Հուգեվերֆը:
Պարբերականի համաձայն, միլիարդատերերի այս տարվա ցուցակի մեջ ներառվածների կարողության հիմնական աղբյուրը եղել է անշարժ գույքի ոլորտը, որտեղ գրանցվել է գների կտրուկ աճ:
Վկայակոչելով այս միտումը՝ ամսագիրը որպես Չինաստանի ամենահարուստ մարդ անվանել է անշարժ շուկայի և շինարարության ոլորտում գործող Վանգ Ջիանլիին, որի կարողությունը կազմում է 22 միլիարդ դոլար:
Վաինգին պատկանող «Դալյան Վանդա Գրուփ» ընկերության կազմի մեջ են ներառված բազմաթիվ հյուրանոցներ, խանութներ և կինոթատրոններ: Անցյալ տարի ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ում գործող «Էյ-Էմ-Սի» կինոթատրոնների ցանցը: