Մատչելի հղումներ

Չինաստանի միլիարդատերերից մեկը Թայվանում 16 միլիոն դոլար է բաժանել


Չինաստանի միլիարդատերերից մեկը Թայվանում 16 միլիոն դոլար է բաժանել
Չինաստանի միլիարդատերերից մեկը Թայվանում 16 միլիոն դոլար է բաժանել

Չինաստանի բարերարներից մեկի համաձայն, Թայվան կատարած իր այցի ընթացքում նա բաժանել է ավելի քան 16 միլիոն դոլար կազմող գումար, ներառյալ փողոցում կարմիր ծրարներով անցորդներին բաժանած տասնյակ հազարավոր դոլար կազմող գումարը։

Թայվանի «Central News Agency» պաշտոնական լրատվական գործակալությունը երեքշաբթի օրը հայտնել է, թե վերամշակման ոլորտում գործող միլիարդատեր Չեն Գուանգբիաոն հրապարակայնորեն բաժանել է ավելի քան 2,75 միլիոն դոլար կազմող գումար, իսկ մնացած մասը տրամադրել է բարեգործական կազմակերպություններին, որոնք խնդրել են չհիշատակել իրենց անվանումները։

Չինաստանի իր բարեգործական գործունեությամբ հայտնի Չենը մեկ օրվա ընթացքում կարիքավորներին կարմիր ծրարներով բաժանել է ավելի քան մեկ միլիոն դոլար կազմող գումար, սակայն փողոցում իրեն սկսել են հետզհետե ավելի ագրեսիվ ամբոխներ հետապնդել, և Չենը դիմել է բարեգործության ավելի կազմակերպված եղանակների։

Չնայած Չենի նվիրատվություններով առաջացրած ոգևորությանը, Թայվանի որոշ բնակիչներ կարծիք են հայտնել, թե նրա այցը քարոզչական նպատակներ է հետապնդել և միտված է եղել կղզու բնակչության մոտ Չինաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ առավել դրական կարծիք կազմելուն։

Թայվանում մարդկանց միջին եկամուտը հինգ անգամ բարձր է Չինաստանի քաղաքացիների միջին եկամտից։

XS
SM
MD
LG