Չիլիի հյուսիսային ափերի մոտակայքում 8,2 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժը դարձել է առնվազն հինգ զոհի պատճառը և առաջացրել է ցունամի, որի երկու մետր բարձրությամբ ալիքները հարվածել են Չիլիիի ափերին:
Չիլիում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ցունամիի զգուշացում է արձակվել Մեքսիկայի, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի այլ պետությունների համար:
Չիլիի իշխանությունների համաձայն, զոհվածներից մի քանիսի մահվան պատճառը դարձել են շենքերի պատերի փլուզումը, մի քանիսի մահը վրա է հասել սրտի կաթվածի պատճառով:
Չիլիում իրականացվել է երկրի հյուսիսային առափնյա շրջանների, որոնք նախագահ Միշել Բաչելետն աղետի գոտի է հայտարարել, բնակչության էվակուացումը: Նախագահը խոստացել է աղետի գոտի ուղարկել ոստիկանության և զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ՝ աղետի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքում հասարակական կարգի պահպանման նպատակով:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պերու հետ սահմանամերձ նավահանգստային Իկիկե քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք մոտ 100 կիլոմետր հեռավորության և օվկիանոսի հատակից 20,1 կիլոմետր խորության վրա:
Չիլիում երկրաշարժի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվել են Իկիկե քաղաքի կանանց բանտի կալանավորները, որոնցից 300-ը փախուստի էր դիմել: Նրանցից 26-ը սակայն, իշխանությունների համաձայն, շուտով ձերբակալվել է: