Ասթման խրոնիկական խանգարում է, որը դժվարեցնում է շնչողությունը: Թթվային հետհոսքն իր հերթին մի իրավիճակ է, երբ ստամոքսի թթվանյութը ծորում է դեպի վեր և գրգռում կերակրափողը: Երկու շատ տարբեր բժշկական խնդիրներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հաճախ միանում են և կարող են վատթարացնել իրավիճակը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծահասակների մոտ թթվային հետհոսքի բուժումը օգնում է թեթևացնել ասթմայի նոպաները: Հետազոտողները փորձում են պարզել, արդյոք նույն արդյունքի կարելի է հասնել նաև երեխաների մոտ:
17-ամյա Ալայնա Քուափըլի մոտ ասթմա էր ախտորոշվել, երբ 13 տարեկան էր:
Ասթման առավել տարածված խրոնիկ հիվանդությունն է երեխաների շրջանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի կապ ասթմայի և թթվային հետհոսքի միջև, որի պատճառները դեռևս անհայտ են: Ասթմա ունեցողների 70 տոկոսը ստամոքսի հետհոսք ունի, ինչը պատահում է, երբ սնունդը և ստամոքսի թթվանյութը հետ են հոսում դեպի կերակրափող:
Երեխաները և նորածինները կարող են տառապել ստամոքսի հետհոսքով: Երեխաների, ինչպես և մեծահասակների մոտ առավել տարածված ախտանիշը այրոցն է:
Ալայնա Քուափըլը մասնակցել է հետազոտության՝ պարզելու՝ արդյոք թթվային հետհոսքի բուժումը կբուժի նաև նրա ասթման: Հետազոտությանը մասնակցել է 300 երեխա: Հետազոտությունը որոշ երեխաներին բուժել է պոմպային արգելիչներով, որոնք կրճատում են ստամոքսում թթվանյութի քանակը:
Երեխաներից կեսին պոմպային արգելիչներ են տրվել ներշնչական ստերոիդին զուգահեռ. դա օգնում է շնչառական և մարսողական խնդիրների դեպքում: Մյուս կեսին կեղծ դեղ է տրվել:
Չնայած թթվային հետհոսքին օգնող դեղորայքը հաճախ օգնում է թեթևացնել ասթմայի ախտանիշերը, թթվային հետհոսք չունեցող երեխաների մոտ ասթմայի ախտանիշերի թեթևացում չի նկատվել: Իրականում դեղորայքը ավելի շատ վնաս է տվել:
Նույնսիկ թթվային հետհոսք ունեցող երեխաների մոտ պոմպային արգելիչները չեն թեթևացրել ասթմայի ախտանիշերը:
Թոքերի ամերիկյան ընկերակցությունն օժանդակել է հետազոտությանը: Ամերիկյան բժշկական ընկերակցության ամսագիրը հրատարակել է հետազոտության արդյունքները: