Մատչելի հղումներ

Երեխաների տեսողության հետ կապված խնդիրներն անհրաժեշտ է հայտնաբերել վաղ հասակում


Երեխաների տեսողության հետ կապված խնդիրներն անհրաժեշտ է հայտնաբերել վաղ հասակում
Երեխաների տեսողության հետ կապված խնդիրներն անհրաժեշտ է հայտնաբերել վաղ հասակում

Տեսողության հետ կապված խնդիրների 95 տոկոսը հնարավոր է կարգավորել վաղ հայտնաբերման դեպքում: Դա է պատճառը, որ նախքան նորածնին հիվանդանոցից դուրս գրելը բժիշկն ընդհանուր զննում է կատարում: Սակայն դա չի նշանակում, որ հետագայում լրացուցիչ խնդիրներ ռաջ չեն գլաիս:

6-ամյա Էմի Լինդերը թույլ չի տալիս, որ ակնակապը փչացնի կարդալու նկատմամբ իր սերը: Նա ակնակապը կրում է լավ տեսողություն ունեցող իր աչքի վրա ամեն օրական երկուական ժամ, որպեսզի բարելավի թույլ տեսողություն ունեցող աչքը:

«Ստիպված եմ այսպես կրել, որպեսզի տեսողությունս լավանա», - ասում է Էմին:

Երկու տարի առաջ մայրը նկատել էր, որ Էմիի աչքը շեղ է, և բժիշկները հաստատել են այդ աչքի 20/80 հարաբերակցությամբ տեսողությունը:

Երեխայի տեսողություն անհրաժեշտ է ստուգել ծնվելուց հետո, 3-ից 6 ամսական տարիքում, 3-ից 4 տարեկան և 5 տարեկան հասակում:

«Կան երեխաներ, ովքեր տեսողության լուրջ խնդիրներ ունեն, որոնք կարող են մշտական լինել, քանի որ բավական վաղ չեն հայտնաբերվել», ասում է Ջոնս Հոպքինս համալսարանի երեխաների ակնաբուժական կլինիկայի պրոֆեսորի տեղակալ Ստյուարտ Դանքները:

Դանքների համաձայն, խոսքերով՝ աչքի շեղության հնարավոր է բուժել, եթե վաղ հայտնաբերվի, և վաղ բուժման համար անհրաժեշտ է ճանաչել սկսվող բարդությունների նախանշանները:

«Հաճախ երեխան կարող է գլուխը թեքել կամ կկոցել աչքերը, որպեսզի ավելի պարզ տեսնի իրերը, դա կարող է վաղ նախանշան լինել», - ասում է բժիշկ Դանքները:

Մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, ասենք, խաղալիքներին աչքերով հետևելու անկարողության վրա: Ցանկացած տարիքում տեսողության խնդրի մասին կարող են վկայել կոպերի շարժումները, թրթռուն և լույսի նկատմամբ զգայուն աչքերը:

10-ամսական Փենելոպեի արցունքածորանը խցանված էր և աչքերը շեղվում էին: Պարզվեց, որ աչքերի շեղությունը թացյալ էր, ինչի միակ պատճառը մանուկների մոտ տարածված լայն քթակամուրջն էր: Հակաբիոտիկներն արագ մաքրեցին դրանք, և Փենելոպեն այժմ ժպտում է:

Երեխայի հետ ակնաբույժի այցելելիս անհրաժեշտ է անպայման նշել ընտանիքում տեսողության առկա խնդիրների մասին: Ըստ բժիշկ Դարքների՝ թերհասուն մանուկների շրջանում աչքերի շեղության զարգանալու վտանգն ավելի մեծ է:

XS
SM
MD
LG