Ռուասաստանի անվտանգության ուժերը Չեչնիայում սպանել են Հյուսիսային Կովկասում ալ-Քաիդայի բարձրաստիճան մի դեսպանորդի։
Ռուսաստանի Հակաահաբեկչության ազգային հանձանաժողովը տեղեկացնում է, որ սպանվածը Սաուդյան Արաբիայի զինյալ խմբավորման անդամ է եղել։
Հյուսիսային Կովկասում վերջին ժամանակներս մի շարք բախումներ են տեղի ունենեցել, այդ թվում՝ հարձակումներ ընդդեմ ոստիկանական բաժանմունքների։
Չեգեմ գյուղի մի սրճարանում զինյալները փետրվար ամսին սպանել էին 4 ոստիկանների։
Այս բոլոր հարձակումների համար Ռուսաստանը մեղադրում է մահմեդական անհնազանդ խմբավորումներին։