Մատչելի հղումներ

Վենեսուելայի նախագահի առողջության մասին հնչում են հակասական տեղեկություններ


Վենեսուելայի բժիշկները հայտրարարում են, որ նախագահ Ուգո Չավեզի առողջական վիճակը, որն այս պահին բուժումներ է ստանում քաղցկեղի դեմ, լավ է։

Բժիշկներն այս հայտարարությամբ հանդես եկան այն բանից հետո, երբ Վենեսուելայի բժիշկներից մեկը շաբաթ օրը հայտարարեց, որ նախագահը մեռնում է։

Սալվադոր Նավարեթեն, որը մինչեւ 2ՕՕ2 թվականը եղել է Չավեզի բժշկական անձնակազմի անդամ, մեքսիկական ամսագրերից մեկին տրված հարցազրույցում ասել էր, թե Չավեզի վիճակը լավ չէ, եւ որ նրան ապրելու համար մնացել է երկու տարի։

Ուգո Չավեզը հունիս ամսին Կուբայում ենթարկվել էր քաղցկեղի դեմ վիրահատության, որից հետո ընդունել քիմիաթերապիայի 4 կուրս։ Անցած հինգշաբթի օրը նա հայտարարել էր, որ այլեւս չի տառապում այս հիվանդությամբ եւ որ լիովին ապաքինվել է։ Նա հայտարարել է նաեւ, թե լինելու է այնքան առողջ, որ մասնակցելու է 2Օ12 թվականի նախագահական ընտրություններին։

XS
SM
MD
LG