Մատչելի հղումներ

Չարլզ Թեյլորը մեղավոր է ճանաչվել պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ

Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլոր, 26 ապրիլի 2012թ.
Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլոր, 26 ապրիլի 2012թ.

Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորը Հաագայի հատուկ դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ:

Սիրերա Լեոնեի գործով հատուկ դատարանի դատավորների կողմից հինգշաբթի օրը կայացված միաձայն որոշման համաձայն, Թեյլորը մեղավոր է ճանաչվել սպանություններ, բռնաբարություններ, սեռական ստրկություն, երեխաներին որպես զինվոր օգտագործելու և այլ հանցագործությունների իրագործման մեջ:

Թեյլորը 1946 թվականին անցկացված Նյունբերգյան դատավարությունից հետո, որի ընթացքում դատապարտվել էր ֆաշիստական Գերմանիայն կարճ ժամանակով գլխավորած Կարլ Դոյնիցը, միջազգային դատարանի կողմից դատապարտված պետության առաջին ղեկավարն է:

Նախագահող դատավոր Ռիչարդ Լյուսիքը հայտնել է, որ Թեյլորի դատավճիռը կհրապարակվի մայիսի 30-ին:

Լիբերիայի նախկին նախագահը ներկայացված մեղադրանքներով իրեն մեղավոր չի ճանաչել և կարող է բողոքարկել դատարանի որոշումը:

Մեղադրող կողմի համաձայն, Թեյլորը քաղաքացիական պատերազմ էր հրահրել Սիերա Լեոնեում՝ երկրի արևելյան մասում արդյունահանված «արյունոտ ադամանդների» դիմաց տրամադրելով «Հեղափոխական միավորված ճակատի» ապստամբներին զենք ու զինամթերք:

Նրան ձերբակալել և միջազգային դատարանին են հանձնել 2006 թվականին՝ նախագահի պաշտոնից հեռացնելուց երեք տարի անց: Ելնելով տարածաշրջանային անվտանգության նկատառումներից՝ 2007 թվականին դատավարությունը տեղափոխվել է Ֆրիթաունից Հաագա:

This item is part of
XS
SM
MD
LG