Մատչելի հղումներ

Ուիլյամն ու Քեյթը տղա են ունեցել


«Նորին Արքայական Մեծությունն ու իր զավակն իրենց լավ են զգում և գիշերը կանցկացնեն ծննդատանը», - ասված է արքայական ընտանիքի հաղորդագրության մեջ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի տիկին, դքսուհի Քեթրինը երկուշաբթի օրը լույս աշխարհ է բերել արքայական զույգի առաջնեկին:

Արքայազն Ուլյամի ու Քեյթ Միդլթոնի առաջնեկը տղա է ծնվել:

Դեռևս չի հայտարարվել արքայական զույգի առաջնեկի անունը:

Աքայազն Ուիլյամի և Քեյթի տղան ծնվել է Գրինվիչի ժամանակով ժամը 15:24-ին: Նորածնի քաշը կազմում է 3 կիլոգրամ 780 գրամ:

«Նորին Արքայական Մեծությունն ու իր զավակն իրենց լավ են զգում և գիշերը կանցկացնեն ծննդատանը», - ասված է արքայական ընտանիքի հաղորդագրության մեջ:

Քեյթն ու Ուիլյամը, որոնք հանգստյան օրերն անց են կացրել Քենսինքթոնի պալատում, տեղափոխվել էին Լոնդոնի Սուրբ Մարիամի հիվանդանոց երկուշաբթի վաղ առավոտյան:

Մեծ Բրիտանիայի նոր օրինագծի համաձայն, որը դեռևս հավանության չի արժանացրել երկրի խորհրդարանը, Քեյթի ու Ուիլյամի առաջնեկը տեղ կզբաղեցնի երկրի թագավորի կամ թագուհու թագի համար ժառանգների հերթում:

Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթի առաջնեկը բրիտանական թագի համար հերթում կզբաղեցնի երրորդ տեղը: Նրանից առաջ են իր պապը՝ արքայազն Չարլզն ու հայրը՝ արքայազն Ուիլյամը:
XS
SM
MD
LG