Մատչելի հղումներ

Թուրքիայում ահաբեկչական հարձակման պատճառով կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ


Թուրքիայում ինքնասպան ահաբեկչի կողմից ոստիկանության բաժանմունքի մոտակայքում ուրբաթ օրն իրականացվել է պայթյուն, որի զոհ է գնացել ոստիկանության մեկ ծառայող, վնասվածքներ է ստացել 20 մարդ:

Պայթյունն իրականացրած ահաբեկիչը փորձել է մեքենայով ճեղքել ոստիկանության բաժանմունքի ցանկապատը, որի ընթացքում և տեղի է ունեցել պայթյունը:

Կայսերի կենտրոնական նահանգի Փինարբաշի քաղաքում իրականացված պայթյունի համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, սակայն անցյալում նման հարձակումներ են իրականացրել Թուրքիայից անկախություն պահանջող քուրդ ապստամբները:

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն հրապարակել պայթյունի պատճառով տուժած անձանց ցուցակը:

XS
SM
MD
LG