Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը գրականության ոլորտում 2013 թվականի Նոբելյան մրցանակն այսօր հանձնել է կանադացի գրող Էլիս Մունրոյին:
Հանձնաժողովի կողմից 82-ամյա Մունրոյին հեղինակավոր մրցանակի հանձնման հայտարարության մեջ Նոբելյան հանձնաժողովը գրողին «ժամանակակից կարճ պատմվածքի վարպետ» է անվանել:
Մունրոյի կարճ պատմվածքներից շատերը տեղի են ունենում իր հարազատ Կանադայում, որոնցից շատերի մեջ նկարագրված գործողությունը ծավալվում է հեղինակի ծննդավայր Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում: Նրա գործերը հաճախակի համեմատում են կարճ պատմվածքի վարպետ, ռուս գրող Անտոն Չեխովի գործերի հետ:
Նկարագրելով Էլիս Մունրոյի պատմվածքները՝ ամերիկացի գրաքննադատ Դեվիդ Հոմելն ասել է, որ նա «գրում է կանանց մասին՝ կանանց համար, սակայն չի պախարակում տղամարդկանց»:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Մունրոն նախկինում արժանացել է գրականության ոլորտի բազմաթիվ այլ մրցանակների, ներառյալ Կանադայի գեներալ-գուբերնատորի մրցանակի, Մեծ Բրիտանիայի միջազգային Բուքերյան մրցանակի, ինչպես նաև Օ.Հենրի անվան ամերիկյան մրցանակի՝ կարճ պատվածքի ոլորտում շարունակվող ձեռքբերումների համար:
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Նոբելյան շաբաթը երկուշաբթի օրը մեկնարկել էր բժշկության ոլորտում 2013 թվականի Նոբելյան մրցանակի շնորհմամբ, որին հաջորդող օրերին հայտնի էին դարձել ֆիզիկայի և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները:
Վաղը հայտնի կդառնա Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրը, իսկ
Նոբելյան շաբաթը կեզրափակվի Ստոկհոլմում հոկտեմբերի 14-ին՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհմամբ: