Մատչելի հղումներ

Կանադայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան


«Հույս» (l'Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը

Կանադայի Լավալ (Մոնրեալ) քաղաքում հանդիսավոր արարողությամբ անցյալ շաբաթվա վերջին բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

«Հույս» (l'Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը:

Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային և Կանադայի դաշնային պետական մարմիններից:

Հուշարձանի բացման կապակցությամբ իր ելույթում Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը` որպես մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխման կարևորագույն քայլ:

«Դեսպան Եգանյանը ողջունել է Լավալի քաղաքական իշխանությունների՝ հուշակոթող հիմնադրելու կամքը, ինչպես նաև կարևորել է հայկական համայնքի կատարած հսկայական աշխատանքը», - եզրափակում է հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG