Մատչելի հղումներ

Բախումներ են տեղի ունեցել Կամբոջայի եւ Թաիլանդի զորքերի միջեւ


Ընդհարումները տեղի են ունեցել երկու երկրների սահմանամերձ վիճահարույց մի տարածքում, որտեղ գտնվող մի շարք տաճարների պատկանելության հարցը երկար տարիներ է դարձել երկու կողմերի միջեւ լարված հարաբերությունների պատճառ։

Կամբոջայի զինված ուժերի խոսնակը հաղորդել է, որ ընդհարումներին զոհ է գնացել իր երկրի երեք զինծառայող, իսկ 6 այլոք՝ վիրավորվել։

Թայլանդը տեղեկացնում է, որ իր կողմից կա երկու զոհ, առնվազն 8 վիրավոր։

Երկու կողմերը բախումները սկսելու համար մեղադրում են հակառակ կողմին։

2ՕՕ8 թվականին եւս մի քանի բախումներ էին տեղի ունեցել 9ՕՕ-ամյա մեկ այլ տաճարի մոտ, որին այն ժամանակ տրվել էր ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակ։

XS
SM
MD
LG