Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է հակահայկական ցույցերը Թուրքիայում


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է հակահայկական ցույցերը Թուրքիայում
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է հակահայկական ցույցերը Թուրքիայում

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խիստ քննադատության է ենթարկել կիրակի օրը Թուրքիայում անցկացված հակահայկական բազմաթիվ ցույցերը՝ կոչ անելով Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին քննադատության արժանացնել հայերի դեմ ատելություն և բռնություն հրահրելու վերջին այս փորձը:

Ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Ստամբուլի փողոցներում Թուրքիայի ներքին գործերի և երկրի քաղաքական առաջատար գործիչների գլխավորությամբ անցկացված ցույցերը հստակ նպատակ են հետապնդել ռասիզմ և բռնություններ հրահրել Թուրքիայում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների և հարևան Հայաստանի նկատմամբ»:

«Դրանք ոչ միայն նախկինում ցեղասպանություն գործած պետությունում տեղի ունեցած բռնությունների արձագանք են, այլև ցեղասպանությանը նախորդող Թուրքիայի հասարակության կանխամտածված գործողություններ՝ հասարակության, որը, նոր թիրախներ որոնելով, զայրացած հարձակում է կատարում մտացածին թշնամիների վրա: Կոչ ենք անում ԱՄՆ-ի դեսպան Ռիկարդոնեին անմիջապես, խստորեն և հրապարակայնորեն դատապարտել պետական մակարդակով աջակցություն ստացած բռնությունների հրահրման այս փաստը», - նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

XS
SM
MD
LG