Մատչելի հղումներ

Բուլղարիայում ոստիկանությունն ազատ է արձակել պաշարված խորհրդարանականներին


Երկրում արդեն մեկ ամսից ավել շարունակվում են հակակառավարական ցույցերը

Բուլղարիայի ոստիկանությունը հուլիսի 24-ի առավոտյան ճեղքել է երկրի ներկայիս կառավարության դեմ հանդես եկող ցուցարարների կողմից խորհրդարանի մոտ ութ ժամ անցկացված պաշարումը:

Մայրաքաղաք Սոֆիայում գտնվող Ազգային ժողովի շենքից էվակուացվել է ավելի քան հարյուր օրենսդիր, նախարար և լրագրող:

Օրենսդիրներին ազատ արձակելու երեքշաբթի երեկոյան ձեռնարկված փորձը ապարդյուն էր եղել: Ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախումների արդյունքում վնասվածքներ է ստացել յոթ բողոքի յոթ մասնակից և ոստիկանության երկու ծառայող:

Բուլղարիայում արդեն մեկ ամսից ավել շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են Բուլղարիայի նախարարների խորհրդի անդամների հրաժարականը:

Եվրոպական Միության ամենաաղքատ այս երկրի ներկայիս կառավարությունը ձևավորվել էր այս տարվա մայիս ամսին անցկացված վաղաժամ ընտրությունների արդյունքում, որոնք անցկացվել էին ֆինանսական խնայողության խիստ միջոցառումներ իրականացրած նախարարների նախկին խորհրդի հրաժարականից հետո:
XS
SM
MD
LG