Ռուսաստանում սպանվել է բանակի նախկին գնդապետ Բուդանովը, որը 2003 թվականին դատապարտվել էր Չեչնիայում 18-ամյա մի կնոջ սպանության համար։
«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության համաձայն, Յուրի Բուդանովի սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում ուրբաթ օրը։
Տասը տարվա ազատազրկման դատապարտված Բուդանովը համաներմամբ վաղաժամկետ ազատ էր արձակվել 2009 թվականին։
Բուդանովի գործը դարձել էր Չեչնիայի պատերազմի ընթացքում զինված ուժերի կողմից իրականացված բռնությունների խորհրդանիշը։