Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի զորքերը փոխանցում են վերահսկողությունը ԱՄՆ-ի ուժերին


Բրիտանական զորքերը դուրս են բերվել Աֆղանստանի Հելմանդ նահանգի Սանգին շրջանից։ Այստեղ բրիտանական ուժերը կորցրել են իրենց 337 զինյառայողներից գրեթե մեկ երրորդին:

Երկուշաբթի օրը բրիտանական զորքերը պաշտոնապես հանձնեցին Սանգին շրջանում անվտանգության ապահովման պարտականությունները ԱՄՆ-ի զինված ուժերին: Բրիտանական ուժերն այդ շրջանում ծառայություն էին իրականացնում 2006 թվականից:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիամ Ֆոսքն ասել է, որ բրիտանացի զինծառայողները պետք է «հպարտ լինեն այն նվաճումներով, որոնց նրանք հասել են` ծառայելով Աֆղանստանի ամենադժվար մասերից մեկում»:

Բրիտանիան Աֆղանստանում ունի թվով երկրորդ ամենամեծ թվակազմը՝ մոտ 9,5 հազար զինծառայող: Սանգին նահանգում գտնվող 1000 բրիտանացի զինծառայողները ծառայության կտեղափոխվեն Հելմանդ նահանգի կենտրոնական հատվածը:

Այդ վերաբաշխման մասին ՆԱՏՕ-ն հայտարարել էր տարվա սկզբին։

XS
SM
MD
LG