Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը պատասխաններ է պահանջում


Լոնդոնում զինծառայողի սպանության հետաքննությունն իրականացնում է «Սկոթլանդ Յարդ»-ի հակաահաբեկչական ստորաբաժանումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հինգշաբթի օրը հանդիպում է անցկացնում անվտանգություն գծով իր բարձրաստիճան խորհրդականների հետ, որից մեկ օր առաջ Լոնդոնի հարավային մասում, երկրի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի զորանոցների մոտակայքում, օրը ցերեկով երկու անձ գազանաբար սպանել էին երկրի զինված ուժերի ծառայողներից մեկին:

Քեմերոնը «զարհուրելի» է անվանել սպանությունները՝ ասելով, որ կան վկայություններ այն մասին, որ հարձակումն ահաբեկչական բնույթի է եղել:

Լոնդոնում զինծառայողի սպանության հետաքննությունն իրականացնում է «Սքոթլանդ Յարդ»-ի հակաահաբեկչական ստորաբաժանումը, սակայն հետաքննության շուրջ դեռևս շատ տեղեկություներ չեն տրամադրվում:

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նախօրեին հրազեն է կիրառել՝ վնասվածքներ հասցնելով երկու կասկածյալի, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցներից մեկում՝ վերահսկողության տակ: Նրանց զոհ գնացած Մեծ Բրիտանիայի զինծառայողի ինքնությունը դեռևս չի հրապարակվել:

Ականատեսների համաձայն, երկու հարձակվողները դանակահարել էին զինծառայողին մսագործի դանակներով՝ մայթին թողնելով արյան բազմաթիվ հետքեր:

Մեծ Բրիտանիայի հեռուստատեսությամբ հրապարակվել էր ականատեսներից մեկի կողմից նկարահանված տեսանյութը, որտեղ արյունոտ ձեռքերում դանակը պահող հարձակվողներից մեկն ասել է, թե «ձեր ժողովուրդը երբեք անվտանգության մեջ չի լինի»՝ խոստանալով վրեժխնդրություն լուծել «աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» սկզբունքով:

Նույն անձը ներողություն էր խնդրել, որ սպանությանը ականատես էին դարձել կանայք և երեխաներ՝ հավելելով սակայն, թե «մեր երկրում կանայք տեսնում են նույնը»: Նա սակայն չի ասել, թե որ երկիրն է դա, իսկ Մեծ Բրիտանիայի լրագրողների համաձայն, զինծառայողի վրա հարձակում կատարած անձը խոսում էր Լոնդոնի արտասանությամբ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ Միացյալ Նահանգները կանգնած է իր դաշնակից Մեծ Բրիտանիայի կողքին:
XS
SM
MD
LG