Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան խոստանում է պահպանել իր զորքերի ներկայությունն Աֆղանստանում


Մեծ Բրիտանիան խոստանում է պահպանել իր զորքերի ներկայությունն Աֆղանստանում
Մեծ Բրիտանիան խոստանում է պահպանել իր զորքերի ներկայությունն Աֆղանստանում

Մեծ Բրիտանիան Աֆղանստանում տեղակայված իր զորքերի թվակազմն անփոփոխ կպահպանի մինչեւ 2Օ14 թվականը։

Վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարել է, թե ինքը չունի Աֆղանստանից բրիտանական զորքերը ժամանակից վաղ դուրս բերելու ծրագիր։ Նրա խոսքերով, Լոնդոնը շարունակելու է ամուր կապերը Քաբուլի հետ, քանի որ, ըստ նրա, ՝՝ապահով ու կայուն, ինչպես նաեւ ահաբեկչությունից ազատ Աֆղանստանը բխում է ամբողջ աշխարհի շահերից՛՛։

Մինչեւ այս հայտարարությամբ հանդես գալը, Քամերոնը Լոնդոնի արվարձաններից մեկում հանդիպում էր ունեցել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ եւ խոստացել 2Օ14 թվականից հետո էլ շարունակել օգնությունը։
Քամերոնի դիրքորոշումը մեծապես տարբերվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդեգրած դիրքից, որն ուրբաթ օրը, հանդիպելով Քարզային, ասել էր, թե ֆրանսիական զորքերը Աֆղանստանից դուրս կբերվեն նախատեսված 2Օ13 թվականից մեկ տարի ավելի շուտ։
Աֆղանստանի նախագահն ասել էր, թե իր երկիրը, անցած մեկ տասնամյակի ընթացքում տարբեր երկրներից օգնություն ստանալու արդյունքում. պատրաստ է իր վրա վերցնել ավելի մեծ պատասխանատավություն։

XS
SM
MD
LG