Մեծ Բրիտանիայի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցներն այն հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն ահաբեկիչները հարձակումներ են նախապատրաստում երկրի տրանսպորտային հիմնական հանգույցների վրա:
Երկրի տրանսպորտային ոստիկանությունը դադարեցրել է բոլոր ծառայողների արձակուրդները և հրավիրել լրացուցիչ ծառայողների` չնայած երկրի իշխանությունները չեն հայտնել ահաբեկչական հարձակման անխուսափելիության մասին:
Անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել վերջին շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիայի հետ առնչություն ունեցող ահաբեկչական երկու դավադրության կապակցությամբ:
Դավադրություններից մեկը տեղի էր ունեցել Շվեդիայում: Վերջին տասը տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում բնակվող Շվեդիայի մի քաղաքացի Ստոկհոլմի կենտրոնում ինքնասպանություն էր գործել` պայթեցնելով ինքն իրեն, ինչի արդյունքում վնասվածքներ էր ստացել երկու մարդ: Իսկ դեկտեմբեր ամսվա վերջին Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել էր 12 մարդ, որոնց կասկածում են երկրում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ: