Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան կրկին տնտեսական անկում է ապրում


«Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կրկին անկում է ապրում»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայությունը՝ հայտնելով նաև, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում երկրի տնտեսական աճը նվազել է երկու տասնորդական տոկոսով՝ հետևելով 2011 թվականի վերջին նույն ցուցանիշի եռամսյակում գրանցած երեք տասնորդական տոկոսով նվազման:

Տնտեսագետների մեծ մասի կողմից նախկինում արված կանխատեսումների համաձայն, 2012 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայում պետք է գրանցվեր տնտեսական թույլ աճ:

Տնտեսական անկումը սահմանվում է որպես «իրար հետևող երկու եռամսյակ, որոնց ընթացքում գրանցվում են տնտեսական աճի բացասական ցուցանիշներ»:

Մեծ Բրիտանիայում տնտեսական անկման մասին հաղորդագրություններից մեկ օր առաջ Հունաստանի կենտրոնական բանկը հայտնել է, թե մեծ խնդիրների հանդիպած երկրի տնտեսությունը կրճատվում է նախկինում կանխատեսված ցուցանիշներից է՛լ ավելի արագ:

Բանկի կառավարիչ Գեորգիուս Պրովոպուլոսը հինգշաբթի օրն ասել է, որ այս տարվա ընթացքում երկրի տնտեսությունը կրճատվելու է ևս 5 տոկոսով՝ այսպիսով գրանցելով տնտեսական անկման արդեն հինգերորդ անընդմեջ տարին: Ընդամենը մեկ ամիս առաջ այս տարվա տնտեսական անկման կանխատեսվող ցուցանիշը երկրի Կենտրոնական բանկը սահմանել էր 4,5 տոկոս մակարդակի վրա:

XS
SM
MD
LG