Մատչելի հղումներ

Իսպանիայում տնտեսական անկում է գրանցվել


Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտը երկուշաբթի օրը հայտնել է, որ երկրի տնտեսական աճի տեմպերը 2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կրճատվել են 0,3 տոկոսով` երկրում գրանցվելով տնտեսական անկում:

«Standard & Poor’s» վարկանիշային գործակալությունը երկու կետով նվազեցրել է Իսպանիայի վարկային վարկանիշը՝ հավելելով, որ կանխատեսումները բացասական են:

«A»-ից «BBB+»-ի նվազեցնելով Իսպանիայի վարկային վարկանիշը՝ «Standard & Poor’s»-ն անցյալ շաբաթ հայտնել է, որ այն արտացոլում է Իսպանիայի պարտքերի ավելացման և միաժամանակ տնտեսական աճի հետագա կրճատման հնարավորությունը:

Վարկային գործակալության կանխատեսումների համաձայն, այս տարի, հակառակ աճի մասին նախկինում արված կանխատեսումների, Իսպանիայի տնտեսությունը կկրճատվի 1,5 տոկոսով:

«Standard & Poor’s»-ի համաձայն, երկրի տնտեսությանը հիմնականում խոչընդոտում են գործարար ձեռնարկությունների կողմից ներդրումների և բնակչության եկամուտների, ինչպես նաև կառավարության կողմից բյուջեն հավասարակշռելու նպատակով իրականացվող կրճատումները:

Իսպանիայում գործազուրկ է բնակչության գրեթե 25 տոկոսը, ինչը եվրոյի գոտու երկրներում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

XS
SM
MD
LG