Մատչելի հղումներ

Հարձակում արքայական լիմուզինի վրա


Հարձակում արքայական լիմուզինի վրա
Հարձակում արքայական լիմուզինի վրա

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը սկսել է հետաքննել, թե ինչպես Լոնդոնում բողոքի ցույց անցկացնող ուսանողներին հաջողվել հարձակվել մի լիմուզինի վրա, որում գտնվում էին արքայազն Չարլզն ու նրա կին Քամիլլան։

Ուսման վարձը զգալիորեն բարձրացնելու մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշմամբ զայրացած ուսանողների և ոստիկանության հատուկ ուժերի միջև բախումների ժամանակ տեղի ունեցած այս միջադեպում զույգը վնասվածքներ չի ստացել։

Մեքենան, որում գտնվում էր արքայական զույգը, շրջապատել են ցուցարարները։ Նրանք մեքենայի վրա ներկ են լցրել, փորձել են ջարդել ապակիները, ոտքով հարվածել են լիմուզինին: Արքայական զույգին, այնուամենայնիվ, հաջողվել է այցելել Լոնդոնի թատրոններից մեկում կազմակերպված բարեգործական միջոցառումը։

Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների համաձայն, այս միջադեպը բրիտանական մայրաքաղաքում վերջին տասնամյակում անվտանգության բնագավառում տեղի ունեցած ամենալուրջ խախտումներից է։

Երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն իր մտահոգությունն է արտահայտել կատարվածի կապակցությամբ ասել, որ ցուցարարները պետք է կրեն «օրենքի ամբողջ խստությունը»։

Ոստիկանությունը ձերբակալել է 33 մարդ։ Բախումների ընթացքում վնասվածքներ է ստացել 55 մարդ, որոնց թվում՝ ոստիկանության 12 ծառայող։

XS
SM
MD
LG