Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում ահաբեկչական հարձակումների անցկացումը «ժամանակի խնդիր է»


Մեծ Բրիտանիայի լրտեսական գործակալության նախագահը հայտնել է, որ երկրում ահաբեկչական նոր հարձակումներ են հնարավոր, որոնց իրականացնողները կլինեն ծագումով Սոմալիից, Եմենից և Հյուսիսային Իռլանդիայից:

«MI5» գործակալության տնօրեն գեներալ Ջոնաթան Էվանսի խոսքերով, Սոմալիի ծայրահեղականների կամ նրանցով ոգեշնչված անձանց կողմից Բրիտանիայի վրա հարձակման իրականացումը «ժամանակի խնդիր է»: Լրտեսական գործակալության տնօրենը նկարագրել է Սոմալին որպես «ահաբերչության բուծարան », որն ունի այն հատկանիշները, որոնք նպաստեցին, որ Աֆղանստանը դառնա չափազանց վտանգավոր երկիր:

Էվանսը նաև ասել է, որ իր գործակալությանը մտահոգում են Եմենն ու Անվար ալ-Ավլաքիի հետևորդները, որոնց ալ-Ավլաքին կոչ է արել ավելացնել Արևմտյան պետությունների դեմ ուղղված հաձակումները: Եմենում գործող քարոզիչը հայտարարել է, որ անցած տարի Սուրբ Ծննդի օրը Դեթրոյտում նիգերիացի ուսանողի կողմից ինքնաթիռ պայթեցնելու ձախողված փորձի նախապատրաստությունն իրականացրել էր նրա գլխավորած խմբավորումը:

Լրտեսական գործակալության ղեկավարը նշել է, որ «ահաբեկչական գործողությունների կայուն աճ է գրանցվում» նաև Հյուսիսային Իռլանդիայում` նախազգուշացնելով, որ բռնությունները կարող են ներթափանցել Բրիտանիայի քաղաքներ:

Էվանսի համաձայն, 2012 թվականին Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերը կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների հիմնական թիրախը:

XS
SM
MD
LG