Մատչելի հղումներ

Շոտլանդիայի ոստիկանությունը հարցաքննել է Լիբիայի նախկին արտգործնախարարին


Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսա

Շոտլանդիայի ոստիկանությունը 1988 թվականին Լոքերբի քաղաքի վրայով անցնող ինքնաթիռի պայթյունի հանգամանքների հետաքննության շրջանակներում հարցաքննել են Լիբիայի նախկին արտգործնախարար Մուսա Քուսային։

Ոստիկանությունը չի բացահայտել անցյալ շաբաթ Լիբիայից դեպի Մեծ Բրիտանիա փախուստի դիմած Քուսայի հետ անցկացված հարցաքննության մանրամասները։

Հարցաքննության արդյունքում Քուսան կարող էր հարձակումը ծրագրելու մասին կարևոր տեղեկություններ տրամադրել։

«Pan Am» ինքնաթիռի պայթյունն իրականացնելու համար, որի պատճառով զոհվել է 270 մարդ, դատապարտված միակ անձը եղել է Լիբիայի հետախուզական գործակալության նախկին ծառայող Աբդել Բասեթ ալ-Մեգրահին։

Մեծ Բրիտանիայի իշխանությունների համաձայն, Քուսային և Լիբիայի կառավարության այլ անդամներին հետաքննությունից պաշտպանվածություն չի առաջարկվելու։

XS
SM
MD
LG