Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ավելացրել է Օլիմպիական խաղերի անվտանգությունը ապահովող զինծառայողների թիվը


Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգության ապահովման կապալառու մասնավոր ընկերությունը հայտնել է բավարար թվով աշխատողներ տրամադրելու անկարողության մասին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնել են երկրում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգության ապահովման նպատակով զինված ուժերի լրացուցիչ զինծառայողներ հատկացնելու պատրաստակամության մասին:

Այս հայտարարությամբ երկրի իշխանությունները հանդես են եկել այն բանից հետո, երբ Օլիմպիական խաղերի ընթացքում անվտանգության ապահովման կապալառու մասնավոր ընկերությունը հայտնել է բավարար թվով աշխատողներ տրամադրելու անկարողության մասին:

Կառավարության համաձայն, հուլիսի 27-ին մեկնարկող Օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր կլինի տրամադրել լրացուցիչ 3,5 հազար զինծառայող:

Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման կապալառու «G4S» ընկերության համաձայն, այն շարունակում է աշխատել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առաջացած աշխատողների թվի և նրանց ժամանակացույցի վերաբերյալ ծագած խնդիրները լուծելու շուրջ: Ընկերությունը «աննախադեպ և չափազանց բարդ» է անվանել Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման նպատակով աշխատողներ հայթայթելու գործընթացը:

Միջազգային այս խոշոր միջոցառման ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով Մեծ Բրիտանիան արդեն իսկ հատկացրել է 13,5 հազար զինծառայող և 857 միլիոն դոլար կազմող գումար:
XS
SM
MD
LG