Մատչելի հղումներ

Տեղեկատվական շրջափակումը՝ Հյուսիսային Կորեայում փոփոխությունների գրավական


«Վաշինգտոնն աշխատում է Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից սահմանված «տեղեկատվական շրջափակումը» հաղթահարելու ուղղությամբ, որը թույլ է տալիս այս երկրի ղեկավարներին թաքցնել մարդու իրավունքների չարաշահումներն ու անտեղյակ պահել երկրի բնակչությունն արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին»:

Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների գծով հանձնակատար Ռոբերտ Քինգը, որն ասել է նաև, որ կոմունիստական այս երկրում դրական բարեփոխումներին առաջացնելու հիմնական բաղադրիչներից է «մամուլի շրջափակման» դադարեցումը:

Հարավային Կորեայում անցկացված ֆորումի ընթացքում Քինգը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակելու է հեռարձակել Հյուսիսային Կորեայի բնակչությանն ուղղված լուրերն ու այլ տեղեկություներ:

Նրա համաձայն, Հյուսիսային Կորեան «շրջափակման ծայրահեղ օրինակ է», և Փխենյանի կողմից տեղեկատվության վերահսկողությունն է պատճառը, որ այս երկրի կառավարության նկատմամբ միջազգային հանրությունը պատշաճ մակարդակի ճնշում չի գործադրում:

XS
SM
MD
LG