Մատչելի հղումներ

Բրազիլիայում անցկացվել է նորընտիր նախագահ Ռուսեֆի երդմնակալության արարողությունը


Բրազիլիայում անցկացվել է նորընտիր նախագահ Ռուսեֆի երդմնակալության արարողությունը
Բրազիլիայում անցկացվել է նորընտիր նախագահ Ռուսեֆի երդմնակալության արարողությունը

Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությունն անցկացվել է շաբաթ օրը երկրի մայրաքաղաք Բրազիլիայում, որի ընթացքում Ռուսեֆը երկրի ղեկավարությունն ընդունել է քաղաքական իր ուսուցիչ և մեծ հեղինակություն վայելող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայից, ով շատերին հայտնի է պարզապես որպես «Լուլա»։

Տիկին Ռուսեֆը հինգ տարի աշխատել է որպես նրա աշխատակազմի ղեկավար և Բրազիլիայի Կոնգրեսին ուղղված իր առաջին ուղերձում խոստացել է շարունակել նախկին նախագահի սկսած տնտեսական և սոցիալական բազմաթիվ ծրագրերը։

Նախագահ դա Սիլվայի պաշտոնավարության ժամանակ Բրազիլիան, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ մեկտեղ, դարձավ աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրներից մեկը։ Դա Սիլվայի պաշտոնավարության ընթացքում Բրազիլիայի միջին դասի խավին միացել է մոտ 30 միլիոն մարդ։

Փորձագետների համաձայն, նախագահ Ռուսեֆը կանգնելու է բազմաթիվ մարտահրավերների, ներառյալ պետական մեծածավալ ծախսերի կրճատման և Բրազիլիայից արտահանումների ծավալների վերջերս տեղի ունեցած նվազման խնդիրների առջեւ։

XS
SM
MD
LG