Մատչելի հղումներ

Բոտոքսն այժմ հաստատվել է որպես միգրենի դեմ պայքարելու միջոց


Կնճիռների դեմ պայքարի համար երկար ժամանակ օգտագործվող «բոտոքս» նյութն այժմբ օգտագործվում է միգրենների դեմ պայքարելու համար:

Չնայած «միգրեն» բառն օգտագործում է բավականին ազատորեն, սակայն այն շատ ավելի ծանր է, քան պարզապես գլխացավը: Միգրենի պատճառով տարեկան մոտ 20 միլիարդ դոլարի վնաս է հասցվում՝ աշխատավարձի կորստի, հաշմանդամության և բժշկական ապահովագրության վճարների պատճառով:

Մոտ մեկ տասնամյակ օգտագործման ցուցումներին հակասող եղանակով օգտագործելուց հետո, ԱՄՆ-ի սննդի և դեղորայքի վարչությունը վերջապես հաստատել է բոտոքսը որպես քրոնիկ միգրենի բուժման միջոց: Այս բուժումը կարող է դադարեցնել ավելի քան 3 միլիոն ամերիկացիների տառապանքները:

Բոտոքսը մկաններ թուլացնող մաքրված թունավոր նյութ է: Միգրենի դեպքում առավել ակտիվ գործում են փոխանցող որոշ բջիջներ: Բոտոքսում պարունակվող բոտուլիզմն առանձնացնում ու արգելափակում է այս բջիջները:

Վիճակը թեթևանում է մոտ վեց օրից և տևում մինչև երեք ամիս: Բժիշկների համաձայն, որպես կողմնակի հետևանք կարող է առաջ գալ պարանոցի թեթև ցավը: Նրանց կարծիքով, սա իրականում բուժման առավել ապահով եղանակ է, մանավանդ այն անձանց համար, ովքեր տառապում են քրոնիկ միգրենով և չափից շատ ցավազրկող են ընդունում:

XS
SM
MD
LG