Մատչելի հղումներ

Ջոխար Ցառնաևը հիվանդանոցից կալանավայր է տեղափոխվել


Մեղադրյալների հայր՝ Անզոր Ցառնաևը, հետաձգել է Միացյալ Նահանգներ կատարվելիք իր ճանապարհորդությունը

ԱՄՆ-ի դատարանի որոշումների հարկադիր կատարման ծառայության համաձայն, Բոստոնում ռմբակոծությունների իրականացման մեջ մեղադրվող Ջոխար Ցառնաևն ուրբաթ օրը հիվանդանոցից տեղափոխվել է կալանավայր, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ֆորտ Դենվեր բնակավայրում:

Բացի այս, ամերիկյան «Սի-Էն-Էն» լրատվական գործակալությունը հաղորդել է, թե մեղադրյալների հայր՝ Անզոր Ցառնաևը, հետաձգել է Միացյալ Նահանգներ կատարվելիք իր ճանապարհորդությունը:

Մեղադրյալների մայր՝ Զուբեյդաթ Ցառնաևայի համաձայն, ճանապարհորդությունը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ առողջական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրվող Ցառնաև եղբայրների ծնողները նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել են, թե իրենց որդիներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած անձնավորությունը` ոմն Միշան բնակվում է ԱՄՆ-ում՝ «հարևան մարզում»: Ցառնաևների հոր խոսքերով, այդ մարդու ընտանիքը եղել է Բաքվից և «ԱՄՆ է տեղափոխվել այստեղ սկսված պատերազմի ժամանակ»։

Անզոր Ցառնաևի խոսքերով, «Միշայի հայրը եղել է թենիսի կամ թեթև ատլետիկայի հայտնի մարզիչ, իսկ ավագ եղբայրը պատմաբան է, պրոֆեսոր»: Նա ասել է նաև, թե «Միշայի ընտանիքը շատ պարկեշտ ընտանիք է և նա հենց Բաքվում էլ կրոնափոխվել է՝ ընդունելով մահմեդականություն։ Նա մեծացել է Բաքվում՝ տեղի մահմեդականների հետ»: Ցառնաևների հայրն ավելացրել է, թե այդ անձնավորությունը ծնվել է Բաքվում ու մեծացել այնտեղ:
XS
SM
MD
LG