Սիրիայի ակտիվիստների համաձայն, կառավարական օդուժը ռմբակոծել է Դամասկոսի արվարձաններից երկուսը, ուր ավելի ուշ ուղարկել է լրացուցիչ զինծառայողներ՝ փորձելով վերագրավել ապստամբների կողմից վերահսկվող տարածքները:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունն ուրբաթ օրը հայտնել է, որ օդուժը հրթիռների կիրառմամբ հարվածներ է հասցրել ապստամբների կողմից վերահսկվող հարավային Դերայա և Մոադամիահ արվարձանների ուղղությամբ:
Կազմակերպության համաձայն, առկա է մտավախություն, որ արվարձանների մոտակայքում կուտակված կառավարական ռազմական միավորումները նախապատրաստվում են ցամաքային գործողությունների:
Միավորված ազգերի կազմակերպության խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին նախօրեին հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում չդադարող հակամարտության լուծման համար «ստեղծագործական լուծում» գտնելու շուրջ:
Բրահիմին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում անցկացվող համաժողովի շրջանակներում եռակողմ բանակցություններ է ունեցել Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան իր հերթին հայտնել է, թե հետախուզական տվյալները վկայում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ռազմական ստորաբաժանումների կողմից քիմիական զենք օգտագործելու հետզհետե աճող պատրաստակամության մասին, ինչի պատճառն են ապստամբների կողմից քաղաքացիական պատերազմի ընթացքում ձեռք բերված հաջողությունները, որոնց հետևանքով ճնշումը Սիրիայի կառավարության վրա մեծացել է:
ԱՄՆ-ի Սպիտակ տունն ավելի վաղ զգուշացրել է նախագահ Ասադին, որ քիմիական զենքի կիրառումը «կարմիր գիծ» է Միացյալ Նահանգների համար և կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: