Մատչելի հղումներ

Պայթյուններ Բաղդադի «Կանաչ գոտու» մոտակայքում


Իրաքի մայրաքաղաքում տեղի են ունեցել բազմաթիվ պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 16, վնասվածքներ ստացել՝ 30 մարդ

Իրաքի մայրաքաղաքում տեղի են ունեցել բազմաթիվ պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 16, վնասվածքներ ստացել՝ 30 մարդ:

Բաղդադում չորեքշաբթի օրը պայթյուններ են որոտացել լավ պաշտպանվող «Կանաչ գոտու» մոտակայքում:

Պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաների միջոցով չորեքշաբթի օրն իրականացված երկու պայթյուն տեղի էր ունեցել Իրաքի արտգործնախարարության մոտ:

Ինքնասպան մի ահաբեկիչ, բացի այդ, պայթյուն է իրականցրել տարածքում գտնվող ռեստորաններից մեկում:

Բաղդադում և քաղաքի մոտակայքում գտնվող բնակավայրերում երկու օր առաջ տեղի ունեցած՝ պայթուցիկով բեռնված մեքենաների միջոցով իրականացված պայթյունների հետևանքով զոհվել էր առնվազն 13 մարդ:

Իրաքում այս տարվա հունվարին չդադարող խռովությունների զոհ է գնացել առնվազն 1000 մարդ:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, անցյալ տարի Իրաքում տեղի ունեցած բռնությունների պատճառով զոհվել է մոտ 9 հազար մարդ: Երկրում չդադարող բռնությունների հիմնական մասը կազմել են խաղաղ բնակիչներ:
XS
SM
MD
LG