Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում չորեքշաբթի օրը որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է երկու երիտասարդ, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:
«Մախաչկալայում պայթյունը որոտացել է կենտրոնական շուկայի մոտակայքում: Նախնական տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով զոհվել է երկու երեխա, վնասվածքներ ստացած անձանց թիվը ճշտվում է», - հայտնել են Դաղստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում:
Երիտասարդները ենթադրաբար փորձել էին բացել այն տուփի, որի ներսում պահված էր ռումբը: Դեպքի վայր են ժամանել քննիչներ, անցկացվում է հետաքննություն:
Դաղստանը մնում է Ռուսաստանի Դաշնության ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը, որտեղ ակտիվ գործունեություն են իրականացնում իսլամական ընդհատակյա կազմակերպությունները, որոնք նպատակ են հետապնդում անջատել Հյուսիսային Կովկասի հանրապետությունները Մոսկվայից՝ կառավարման շարիական եղանակով կրոնական պետություն ստեղծելու նպատակով:
Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված պայթյունների հետաքննության որոշ տվյալների համաձայն, այս հանցագործության հետքերը կարող են տանել Դաղստան, որն ահաբեկչական հարձակումն իրականացնելուց առաջ այցելել էր մեղադրյալներից մեկը՝ Թամերլան Ցառնաևը: