Մատչելի հղումներ

Նյու Յորքում պայթյունի հետևանքով փլուզվել է բնակելի երկու շենք


ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում բնակելի երկու շենքում բնական գազի տեղի ունեցած պայթյունի հետևանքով շենքերը փլուզվել են, ինչի հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 63 մարդ

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում բնակելի երկու շենքում բնական գազի տեղի ունեցած պայթյունի հետևանքով շենքերը փլուզվել են, ինչի հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 63 մարդ:

Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյի համաձայն, բնական գազի արտահոսքի պատճառով տեղի է ունեցել «մեծ ողբերգություն, քանի որ մենք որևէ տեղեկատվություն չենք ստացել ժամանակին, ինչը մեզ հնարավորություն կտար փրկել մարդկանց կյանքը»:

Նյու Յորք քաղաքի Հարլեմ թաղամասում պայթյունը տեղի էր ունեցել կեսօրին մոտ այն բանից հետո, երբ թաղամասի բնակիչները հայտնել էին բնական գազի արտահոսքի մասին: Թաղամասը սպասարկող կոմունալ ձեռնարկությունը գազի արտահոսքի վայր էր ուղարկել երկու մեքենա, որոնք սակայն ժամանել էին, երբ պայթյունն արդեն իսկ տեղի էր ունեցել:

Հարլեմում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքերը գտնվում են երկաթուղու մոտակայքում: Փլուզման արդյունքում դադարեցվել էր երթևեկությունը քաղաքի երկաթուղային «Գրանդ Սենթրալ» կայարանից:
XS
SM
MD
LG