Մատչելի հղումներ

Բիրման փորձում է հրաժարվել գրաքննությունից


Բիրման փորձում է հրաժարվել գրաքննությունից
Բիրման փորձում է հրաժարվել գրաքննությունից

Բիրմայի պետական գրաքննությունների բյուրոյի ղեկավարը կոչ է արել բռնակալական այս երկրում հաստատել խոսքի ազատություն, նույնիսկ իր բյուրոյի աշխատանքները դադարեցնելու գնով։

Պատասխանելով "Ազատ Ասիա" ռադիոայանի հարցերին՝ Թինթ Սուեն ասել է, թե գրաքննությունը պետք է վերանա որպես բանակի կողմից ղեկավարվող քաղաքացիական նոր կառավարության բարեփոխումների ծրագրի մի մաս։

Նա հույս ունի, որ դրան հասնելու համար քիչ ժամանակ է մնացել, եւ որ բոլոր հրատարակումները կլինեն ազատ որեւէ գրաքննությունից, որ առանձին խմբավորումներ, ըստ խորհրդարանին ներկայացված օրիանագծի, կստանան օրաթերթեր հրատարակելու իրավունք։

Բիրմայի իշխանություններն անցած ամիս հանեցին միջազգային ինտերնետային ցանցերի վրա դրված բոլոր արգելքները։

Սակայն Նյու Յորքից գործող Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը հայտարում է, որ գրաքննությունը Բիրմայում այս պահին շարունակվում է, արգելվում է մեծաթիվ հոդվածների հրապարակում, ճնշումների տակ են հայտնվում շատ ու շատ լրագրողներ։ Այս պահին, ըստ նույն զեկույցի, կալանավորված է 14 լրագրող։









XS
SM
MD
LG