Մատչելի հղումներ

Բայդենը՝ Իրանին. «Դիվանագիտությունը հավերժ չի տևի»


Իրանը պետք է պատրաստ լինի պատժամիջոցների շարունակման և միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշման ավելացման

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Իրանին, որ վերջինիս միջուկային ծրագրի շուրջ տարաձայնություններին դիվանագիտական լուծում գտնելու համար ժամանակը սկսել է սպառվել:

Փոխնախագահ Բայդենը մեկնարկել է իր այցը Գերմանիա՝ Մյունխենում անցկացվող անվտանգությանն ուղղված համաժողովն այցելելու նպատակով, և իր այս մեկնաբանությունը հրապարակվել է Գերմանիայի մամուլում:

ԱՄՆ-ի փոխնախագահն ասել է, թե Իրանի նկատմամբ դիվանագիտական գործողությունների դիմելու և պատժամիջոցներ կիրառելու համար դեռևս կա որոշակի ժամանակ և հնարավորություն՝ հավելելով սակայն, որ դա հավերժ չի կարող տևել:

Փոխնախագահ Բայդենն ասել է նաև, որ Իրանը պետք է պատրաստ լինի պատժամիջոցների շարունակման և միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշման ավելացման:

Այս այցը նախագահ Օբամայի վարչակազմի պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկզբից փոխնախագահ Բայդենի կողմից կատարվող օտարերկրյա առաջին այցն է: Սպասվում է, որ փոխնախագահը շաբաթ օրն ուղերձով կդիմի Մյունխենում անցկացվող անվտանգության 49-րդ համաժողովի մասնակիցներին:

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, համաժողովի անցկացման ընթացքում փոխնախագահը նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս հանդիպման ընթացքում, ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, Բայդենը կխնդրի Լավրովին առավել հստակ ներկայացնել Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի խնդրի շուրջ:
XS
SM
MD
LG