Մատչելի հղումներ

Բայդենը հանդիպել է Մուբարաքին


ԱՄՆ-Եգիպտոս քննարկումներ Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի վերաբերյալ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկուշաբթի օրը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Հուսնի Մուբարաքին, Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացը քննարկելու նպատակով:

Հանդիպումը տեղի է ունեցել Եգիպտոսի ծովափնյա Շարմ էլ Շեյխ հանգստավայրում: Հանդիպումից հետո Բայդենն ասել է, որ քննարկվել են Իսրայելի և պաղեստինցիների միջև միջնորդավորված բանակցությունները շարունակելու հնարավորությունը:

ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքերով, քննարկվել են նաև առաջիկայում Եգիպտոսի տարածքով Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելուն առնչվող խնդիրներ:

Նախորդ շաբաթ դեպի Գազայի գոտի տեղափոխվող հումանիտար օգնությամբ նավերի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումից հետո, Եգիպտոսը բացել էր իր սահմանը Գազայի հետ:

Մուբարաքի հետ հանդիպման ընթացքում խոսվել է նաև Իրանի միջուկային ծրագրերի մասին: Բայդենի խոսքերով, Եգիպտոսն ու Միացյալ Նահանգներն ահնագստացած են Իրանի կողմից Հեզբոլլահ և Համաս խմբավորումներինց տրամադրվող աջակցությամբ:

XS
SM
MD
LG