Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահն այցելել է Մոնղոլիա


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը Մոնղոլիա կատարված իր այցի ընթացքում գովասանքի խոսքեր է ուղղել այս երկրին՝ ժողովրդավարությանն անցման գործընթացում ձեռք բերած հաջողությունների համար:

Բայդենը ժամանել է Ուլան Բատոր Չինաստան կատարված իր հնգօրյա այցից հետո: Նա Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն է, որը 1944 թվականից ի վեր այցելել է Մոնղոլիա, չնայած այս երկիրը 2005 թվականին շատ կարճ ժամանակով այցելել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը:

Բայդենը շնորհակալություն է հայտնել Մոնղոլիային Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններին, ինչպես նաև խաղաղապահ բազմաթիվ առաքելությունների ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Չնայած Մոնղոլիայում Բայդենի այցելությունն ընդհանուր առմամբ ջերմ է ընդունվել, սակայն ԱՄՆ-ի փոխնախագահին տեղափոխող շարասյունը ճանապարհին հանդիպել է ցուցարարների փոքր մի խմբի, որոնց ձեռքներին պահված պաստառներին ԱՄՆ-ին կոչ էր արվում «ձեռքերը հեռու պահել Մոնղոլիայից»:

XS
SM
MD
LG