Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը կարող է իր թեկնածությունը դնել 2016 թվականի ընտրություններում


«Ես կարող եմ մինչև կյանքիս վերջ մնալ երջանիկ նույնիսկ առանց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցնելու: Դա սակայն չի նշանակում, որ իմ թեկնածությունը չեմ դնի». Ջո Բայդեն

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ասել է, թե կարող է իր թեկնածությունը դնել 2016 թվականի նախագահական ընտրություններում:

Ըստ Բայդենի, նախագահի պաշտոնի համար մրցակցությանը մասնակցելու մասին վերջնական որոշման վրա կարող է ազդեցություն գործել այն հանգամանքը, թե արդյոք այդ ժամանակ ինքը կլինի նույնքան առույգ, որքան հիմա է:

«Ես կարող եմ մինչև կյանքիս վերջ մնալ երջանիկ նույնիսկ առանց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցնելու», - ասել է փոխնախագահ Բայդենը՝ հավելելով. «Դա սակայն չի նշանակում, որ իմ թեկնածությունը չեմ դնի»:

Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից շատերն ակնկալում են, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար իր թեկնածությունը կդնի երկրի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընը:

Քաղաքական վերլուծաբաններից շատերի կարծիքով, Քլինթընի կողմից նախագահական ընտրապայքար մուտք գործելու դեպքում Բայդենը կարող է իր թեկնածությունը չդնել: Քլինթընն ավելի վաղ նշել էր, թե ունի ԱՄՆ-ի Սպիտակ տան համար մրցակցությանը իր թեկնածությունը դնելու մասին մտքեր, և հասարակական կարծիքների հարցումները ցույց են տալիս, որ նա կարող է ընտրվել դեմոկրատական կուսակցության կողմից որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու:

Արտգործնախարար Քլինթընը սակայն համարվում էր առաջատար նաև 2008 թվականին, սակայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման հետագայում առաջ էր անցել Քլինթընից:
XS
SM
MD
LG