Մատչելի հղումներ

Աշխարհի կաթոլիկներն այս գիշեր նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը


Աշխարհի կաթոլիկներն այս գիշեր նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը

Հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում Բեթղեհեմ, Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի ծննդավայրում անցկացնելու համար։

Սուրբ Ծննդի երեկոյան արարողությունները Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող այս քաղաքում իրենց գագաթնակետին են հասնում կեսգիշերին։

Ինչպես քաղաքապետ Վիկտոր Բաթարսեհն է ասել, այս տարվա Սուրբ Ծնունդը մեծ խորհուրդ ունի հատկապես պաղեստինցիների համար, ովքեր անհամբեր սպասում են Պաղեստինն անկախ պետություն հռչակելու օրվան։

՝՝Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կստանանք ազատ ինքնորոշման իրավունք, մեր անկախ երկիրը կառուցելու հնարավորություն, աշխարհիկ սկզբունքների վրա հիմնված պաղեստինյան երկիր՛՛, ասել է քաղաքագլուխը։

Շաբաթ օրն ավելի վաղ զբոսաշրջիկները հավաքվել են քաղաքի Մանգեր հրապարակում տեղադրված հսկա տոնածառի մոտ

Քաղաքի ոստիկանապետն ասել է, թե իրենք պատրաստ են ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, որոնց թիվը մի քանի օրերի ընթացքում բազմապատկվելու է։

Բեթղեհեմում միայն այսօր արդեն իսկ կա 3ՕՕ հազար զբոսաշրջիկ։





XS
SM
MD
LG