Մատչելի հղումներ

Գերմանիայում նշվել է Բեռլինյան պատի կառուցման 50-րդ տարելիցը


Գերմանիայում նշվել է Բեռլինյան պատի կառուցման 50-րդ տարելիցը
Գերմանիայում նշվել է Բեռլինյան պատի կառուցման 50-րդ տարելիցը

Գերմանիայի ժողովուրդը շաբաթ օրը նշել է Բեռլինյան պատի կառուցման 50-րդ տարելիցը:

Բեռլինյան պատը հետագայում դարձել էր Սառը պատերազմի խորհրդանիշը:

Գերմանիայի մայրաքաղաքում կեսօրին մեկ րոպե լռությամբ հարգեցի այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են՝ փորձելով անցնել Բեռլինյան պատը:

Պատմաբանների համաձայն, կոմունիստական Արևելյան Բեռլինից Արևմտյան Բեռլին անցնելու փորձ կատարելու ժամանակ զոհվել է ընդհանուր առմամբ 125 մարդ, սակայն որոշ փորձագետների համաձայն, զոհվածների թիվը շատ ավելի բարձր է: Արևելյան Գերմանիայի սահմանապահներին հրաման էր տրված կրակ բացել՝ պատն անցնելու փորձ կատարող յուրաքանչյուր մարդու վրա:

Այս իրադարձության կապակցությամբ անցկացված արարողության ընթացքում Բեռլինի քաղաքագլուխ Կլաուս Վովերայթը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի 50 տարի առաջ պատի կառուցման սկիզբը պետք է մշտապես հիշեցնի մարդկությանը ժողովրդավարության պահպանման անհրաժեշտության մասին:

Արարողությանը մասնակցել են նաև Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆն ու կանցլեր Անգելա Մերքելը:

XS
SM
MD
LG