Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանից իր երկրի միջոցով գազի առաքումը դադարեցվելու է: Երկու երկրների միջև առկա վեճը, ըստ Լուկաշենկոյի, դառնում է «գազային պատերազմ»:
Ռուսաստանն իր հերթին Բելառուսին տրամադրվող գազի ծավալները նվազեցրել էր 30%-ով: Այս կերպ պաշտոնական Մոսկվան պահանջում է Մինսկից վճարել մինչ այս գոյացած գազի պարտքը, որը, ըստ ռուսական կողմի, հասնում է մինչև 200 միլիոն դոլարի:
Բելառուսն իր հերթին պնդում է, թե ռուսական գազի մենաշնորհը վայելող Գազպրոմ ընկերությունն ավելի քան 250 միլիոն դոլարի պարտք ունի Բելառուսին, այդ երկրի տարածքով տարանցիկ գազի փոխադրման վարձավճարների տեսքով:
Ի դեպ, Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ավելացնել դեպի Եվրոպա փոխադրվող ռուսական գազի ծավալները Ուկրաինայի տարածքով: