Մատչելի հղումներ

Ռուսաստանը կրճատել է Բելառուս ատրահանվող գազը


Ռուսաստանը 15 տոկոսով կրճատել է հարեւան Բելառուս արտահանվող գազի ծավալները, երկրի 200 մլն դոլար պարտքի պատճառով։
Ռուսաստանի ՛՛Գազպրոմ՝՝ ընկերության նախագահ Ալեկսել Միլլերը հայտնել է, որ Բելառուս արտահանվող գազը մեծապես կկրճատվի։ Ռուսական մամուլի համաձայն, Մոսկվայի եւ Մինսկի միջեւ բանակցությունները կշարունակվեն։
Մոսկվան սպառնացել էր 85 տոկոսով կրճատել Բելառուսին գազի մատակարարումը, քանի դեռ Մինսկը չի վճարել իր պարտքը։
Երկու կողմերը շաբաթ օրը բանակցությունների ընթացքում չկարողացան համաձայնության գալ, որից հետո ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը հայտարարեց, որ խնդիրը դատարանում կարող է լուծում գտնել։
Բելառուսը նախազգուշացրել է, որ իր տարածքով Արեւմտյան Եւրոպա փոխադրվող գազը կարող է ընդհատվել՝Ռուսաստանի հետ համաձայնության չգալու դեպքում։

XS
SM
MD
LG